Բավարիան կրկին 1-ինն է. մյունխենյան ակումբը հաղթեց Ֆորտունային (տեսանյութ)

19:24 14.04.2019

Բունդեսլիգայի 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց Դյուսելդորֆի «Ֆորտունային»: 

Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Կինգսլի Կոմանը՝ գոլ խփելով 15-րդ և 41-րդ րոպեներին համապատասխանաբար: 55-րդ րոպեին Սերժ Գնաբրին հաշիվը դարձրեց խոշոր:

Տանտերերը հաշվի տարբերությունը կրճատեցին 89-րդ րոպեին: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Դոդի Լուկեբակիոն: 

Հանդիպման վերջնական հաշիվը 90-րդ րոպեին ձևակերպեց Լեոն Գորեցկան: 

Այս հաղթանակից հետո «Բավարիան» շրջանցեց Դորտմունդի «Բորուսիային» և 67 միավորով կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Մեղուները» 66 միավոր ունեն: 

Share |

Լրահոս