Գվարդիոլա. Մանչեսթեր Սիթին պետք է հաղթի մնացած խաղերում

20:14 14.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Քրիստալ Փելասի» (3:1) նկատմամբ տարած հաղթանակի մասին: 

«Անչափ գոհ եմ հաղթանակի համար: Սա փլեյ-օֆֆ հանդիպում էր: Խաղացել ենք «Բրայթոնի» հետ, ապա հանդիպում անցկացրել Չեմպիոնների լիգայի շրջանակում, իսկ այսօր խաղացել «Քրիստալ Փելասի» հետ: Մեր մրցակիցն ավելի շատ էր հանգստացել: Կարող եմ ասել, որ լավ ենք խաղացել 80 րոպե:

Կարծում ենք՝ «Լիվերպուլը» կհաղթի մնացած խաղերում, այդ պատճառով մենք պարտավոր ենք հաղթանակներ տանել: Ավտոբուսի մեջ մեկ ականջով կլսեմ «Լիվերպուլի» և «Չելսիի» միջև կայանալիք խաղի արդյունքի, իսկ մյուսով՝ գոլֆի մասին»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում BBC-ն: 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...