Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը՝ ԼՈՒԿ Օփենի հաղթող

22:31 14.04.2019

Ֆրանսիայում տեղի է ունեցել ԼՈւԿ օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 126 շախմատիստ:

Այս մասին գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 

Մասնակիցների թվում էր Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, որի համար այս մրցաշարը առաջինն էր գրոսմայստերի տիտղոսը ստանալուց հետո:

Հարությունյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:

Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ

Share |

Լրահոս