Ծանրամարտի ԵԱ. Հայաստանը երրորդն է թիմային հաշվարկում

11:55 14.04.2019

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 5 մեդալով (2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Հայաստանի թիմը պոկում, հրում վարժություններում և երկամարտում նվաճեց 15 մեդալ՝ 5-ական ոսկե, արծաթե և բրոնզե: Թիմային հաշվարկում հաղթեց Ռուսաստանը, որը երկամարտում նվաճեց 3 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Բելառուսը՝ 8 մեդալ (3 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե):

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճել են Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) և Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացել են բրոնզե մեդալի:

Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց:

Share |

Լրահոս

Loading...