Պաշտոնական. Վալերի Հովհաննիսյանը վերադարձավ հայկական ֆուտբոլ

12:30 14.04.2019

«Արարատ» ՖԱ-ի գլխավոր մենեջերի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Վալերի Հովհաննիսյանը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ եմ աշխատանքի անցնել նման մեծ պատմությունով ակումբում: Մենք մի շարք նոր ծրագրեր ունենք: Ամենաառաջինը՝ երկրպագուներին խաղադաշտ վերադարձնելը: Մեր բոլոր նպատակների կատարումը սկսում ենք հենց այսօրվանից»,- ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրերս «Արարատը» փոխադարձ համաձայնությամբ խզել է Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը։ Թիմի նոր գլխավոր մարզչի վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրից հետո «Արարատը» 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Share |

Լրահոս

Loading...