Գանձասար-Կապան - Արարատ․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:19 14.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի շրջանակում այսօր «Գանձասար-Կապանը» հյուրընկալելու է «Արարատին», որն օրերս խզել է գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը։ Հանդիպումը մեկնարկելու է 16։00-ին։

Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․

«Գանձասար-Կապան» - 1. Գևորգ Կասպարով, 17. Աշոտ Կարապետյան, 28. Ալեքսանդր Օգանիսյան, 9. Գևորգ Նռանյան, 19. Վասպուրակ Մինասյան, 6. Ուբեյմար, 3. Համլետ Ասոյան, 30. Ռուպիա, 37. Չուլա, 22. Գեղամ Հարությունյան, 7. Միհրան Մանասյան:

«Արարատ» - 22. Միխայիլ Պետրուշենկով, 20. Ռաֆայել Սաֆարյան, 2. Միխայլո Կալուգին, 3. Մատվեյ Գույգանով, 5. Վարդան Արզոյան, 3. Կևին Նտիկա, 23. Դեյան Վուկոմանովիչ, 8. Սարգիս Շահինյան, 11. Արտյոմ Սիմոնյան, 21. Անդրանիկ Քոչարյան, 17. Զավեն Բադոյան:

Այս խաղից առաջ «Գանձասար-Կապանն» ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» 15 միավորով վերջին տեղում է։

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացում է հանդիպման ուղիղ հեռարձակումը։

Share |

Լրահոս

Loading...