Լոռին արտագնա խաղում հաղթեց Ալաշկերտին (տեսանյութ)

16:55 14.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի շրջանակում այսօր «Ալաշկերտը» հյուրընկալեց «Լոռիին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։

«Նաիրի» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Սանդի Ինուսա Ումարուն։

Այս հաղթանակից հետո Արթուր Պետրոսյանի թիմն ունի 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ալաշկերտը», կրելով առաջնությունում երկրորդ անընդմեջ պարտությունը, մնաց 40 միավորով 4-րդ տեղում։

Բարձրագույն խումբ, 27-րդ տուր

«Ալաշկերտ»-«Լոռի»՝ 0-1
Գոլը՝ Սանդի 45+1'

Share |

Լրահոս