Էմերի․ Յուվենտուսի հետ պայմանագիր կնքելուց հետո Ռեմսիի համար հեշտ չէ

15:54 14.04.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ կիսապաշտան Աարոն Ռեմսին լիովին կենտրոնացել է «զինագործների» ելույթների վրա՝ չնայած մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Յուվենտուս»։

«Աարոնի համար հեշտ չէ «Յուվենտուսի» հետ պայմանագիր կնքելուց հետո, սակայն նրա նպատակը մեզ օգնելն է։ Նա աշխատանքի, մարզումների նկատմամբ անհավանական վերաբերմունք ունի։ Մրցաշրջանի մնացած խաղերում Աարոնը ցանկանում է ինչ-որ կարևոր բան անել «Արսենալի» երկրպագուների համար, իսկ ես ցանկանում եմ նրան օգնել այդ հարցում»,- Էմերիի խոսքը մեջբերել է Goal-ը։

Այժմ «Արսենալն» ունի 63 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ ԱՊԼ-ի 34-րդ տուրի շրջանակում վաղը «զինագործները» հյուրընկալվելու են «Ուոտֆորդին»։ Ապրիլի 18-ին էլ «Արսենալը» Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումն է անցկացնելու «Նապոլիի» հետ․ առաջին խաղում Էմերիի թիմը 2-0 հաշվով հաղթանակ է տոնել։

Share |

Լրահոս

Loading...