Սիմեոնե․ Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է

11:18 14.04.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովասանքով է խոսել դարպասապահ Յան Օբլակի մասին և անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ հարձակվող Անտուան Գրիզմանը հեռանալու է թիմից։

«Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է։ Մեր բախտը բերել է, որ նա որոշել է խաղալ «Աթլետիկոյում» և այժմ մեզ հետ է։ Նա զգալի առաջընթաց է գրանցել և այժմ ավելի վստահ է խաղում, քան նախկինում։ Յանն իր աշխատանքի, ջանքերի և առաջընթացի համար միայն լավագույնին է արժանի։

Գրիզմա՞նը։ Նա մեր ավագներից մեկ է։ Ակումբն ամեն ինչ արել է նրան թիմում պահելու համար։ Անտուանը երջանիկ է Մադրիդում։ Նա «Աթլետիկոյի» համար շատ կարևոր ֆուտբոլիստ է։ Դա ինձ ստիպում է մտածել, որ նա չի հեռանա»,- Սիմեոնեի խոսքը մեջբերել է Goal-ը։

Share |

Լրահոս

Loading...