Սարի. Չելսին ընթանում է ճիշտ ուղով

23:35 14.04.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին գովել է իր ֆուտբոլիստներին «Լիվերպուլի» հետ խաղից հետո (0:2).

«Կարծում եմ՝ մենք լավ հանդիպում անցկացրինք առաջին կեսում: Լավ էինք պաշտպանվում: Ուրախ եմ իմ թիմի ցուցադրած խաղով, քանի որ արժանի հանդիպում անցկացրինք ուժեղ մրցակցի հետ խաղում:

Մենք ճիշտ ուղով ենք ընթանում, առաջընթաց ենք ապրում: Այն բանից հետո, երբ մենք երկրորդ գոլը բաց թողեցինք, թիմը լավ արձագանքեց ու մի քանի գոլային պահեր ստեղծեց»,- Սարիի խոսքը մեջբերում է BBC-ն:

Share |

Լրահոս