Ֆուտզալ. Ընկերական հանդիպում. Ռումինիայի հավաքականը հաղթեց Հայաստանին

21:00 14.04.2019

Ապրիլի 14-ին Ռումինիայի Չիայնա համայնքում կայացավ Ռումինիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ռումինիայի հավաքականը հաղթել է 5:1 հաշվով:Մեր թիմի կազմում միակ գոլը խփել է Դավիթ Ասլանյանը:

Հայաստանի հավաքական

12. Դեյվիդ Ռիկարդո Չավես, 2. Հակոբ Ուզունյան, 8. Գարեգին Մաշումյան, 10. Սարո Գալստյան, 14. Դավիթ Ասլանյան

Պահեստայիններ՝

1. Արթուր Մկրտչյան, 3. Համլետ Մանուկյան, 5. Էնրիկե Կոստա, 7. Սարգիս Նասիբյան, 11. Ռաֆիկ Բաղդասարյան, 17. Անդրանիկ Կարապետյան, 20. Էդուարդ Մկրտչյան, 9. Սարո Մարդանյան

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Share |

Լրահոս

Loading...