Գանձասար-Կապանը երկարատև դադարից հետո հաղթանակ է տանում (տեսանյութ)

17:56 14.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում այսօր՝ ապրիլի 14-ին, «Գանձասար-Կապանը» ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալեց «Արարատին»: 

Խաղն ավարտվեց կապանյան ակումբի հաղթանակով՝ 1:0: «Գանձասար-Կապանի» կազմում միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Գեղամ Հարությունյանը: 

Նշենք, որ «Գանձասար-Կապանն» ընթացիկ մրցաշրջանում վերջին անգամ հաղթանակ էր տարել 19-րդ տուրում՝ դեկտեմբերի 2-ին: Կապանյան ակումբն ուժեղ էր գտնվել «Փյունիկից»: 

Բացի այդ, սա «Արարատի» առաջին հանդիպումն էր Աբրահամ Խաշմանյանի հեռանալուց հետո: 

Այս խաղից հետո «Գանձասար-Կապանը» 27 միավորով զբաղեցնում է Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Արարատը» 15 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է: 

Share |

Լրահոս

Loading...