Ըմբշամարտի ԵԱ. Հրանտ Կալաչյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

20:51 14.04.2019

Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը բրոնզե մեդալի համար պայքարում 3։4 հաշվով զիջեց խորվաթ Դոմինիկ Էտլինգերին։

Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և տուշեով պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Աբույազիդ Մանցիգովին: Ռուս ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, ինչը Կալաչյանին հնարավորություն տվեց պայքարը շարունակել։ Սփոփիչ գոտեմարտում Եվրոպայի երիտասարդական չեմպիոնը 8:4 հաշվով հաղթել էր հունգարացի Ռոբերտ Ֆրիտչին՝ իրավունք ձեռք բերելով պայքարելու բրոնզե մեդալի համար։

 

Share |

Լրահոս

Loading...