Յուվենտուսը 80 միլիոն եվրո կառաջարկի Բարսելոնայի պաշտպանի համար

12:57 14.04.2019

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, տեղափոխվի Իտալիա։

Sport.es-ը հաղորդում է, որ Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Թուրինյան ակումբի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին տպավորված է 25-ամյա ֆրանսիացու խաղով և նրան դիտարկում է որպես Ջորջո Կյելինիին, Լեոնարդո Բոնուչիին, Անդրեա Բարձալիին փոխարինողի։

Սպասվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսը» 80 միլիոն եվրո կառաջարկի Ումտիտիի տրանսֆերի համար։ Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ումտիտիի տրանսֆերն առնվազն 70 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»։

Ընթացիկ մրցաշրջանում Սամուել Ումտիտին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր ունի։

Share |

Լրահոս

Loading...