Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ

19:44 14.04.2019

Բուխարեստում ավարտվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլյանյանը սփոփիչ առաջին գոտեմարտում ժամանակից շուտ  9:1 հաշվով առավելության է հասել բելառուս Յարոսլավ Կարդաշի նկատմամբ, այնուհետև կրկին ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է Կոնստանտին Ստասին՝ Բուլղարիա:

Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանի մրցակիցը սերբ Մատե Նեմեշն էր:

Մեր ըմբիշը համառ ու դիտարժան պայքարում կարողաց հաղթել 4:2 հաշվով ու նվաճել բրոնզե մեդալ:

Հավելենք, որ այսօր բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը:

Share |

Լրահոս