Չելսին չկարողացավ խանգարել Լիվերպուլին. Կլոպի թիմի վստահ հաղթանակը (տեսանյութ)

21:22 14.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունեց «Չելսիին»:

Հանդիպմանը ներկա գտնվեց 53 279 երկրպագու: Խաղն ավարտվեց «մերսիսայդցիների» հաղթանակով: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «թոշակառուների» դարպասը:

Հանդիպման հաշիվը 51-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնի փոխանցումից հետո բացեց Սադիո Մանեն: Երկու րոպե անց Մոհամեդ Սալահը կրկնապատկեց տանտերերի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը գեղեցիկ գոլով: 

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 85 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Չելսին» 66 միավորով 4-րդ տեղում է: 

Share |

Լրահոս