12 11-մետրանոց․ ՄՅՈւ-ն Պրեմիեր լիգայում ակումբային ռեկորդ է սահմանել

10:25 14.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմ Յունայթեդի» նկատմամբ։

«Կարմիր սատանաների» կազմում երկու անգամ 11-մետրանոց նշակետից գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան։ Gracenote Live-ը հաղորդում է, որ այս խաղում երկրորդ 11-մետրանոցը ՄՅՈւ-ի համար 12-րդն էր ընթացիկ մրցաշրջանում։

Այս ցուցանիշով «Մանչեսթեր Յունայթեդն» ակումբային ռեկորդ է սահմանել․ նախկինում երբեք ՄՅՈւ-ն Պրեմիեր լիգայի մեկ խաղարկությունում այսքան 11-մետրանոցների իրավունք չի ստացել։

Բացի այդ, Պոգբան Պրեմիեր լիգայում արդեն 7 գոլ է խփել 11-մետրանոցներից։ Ֆրանսիացուց շատ մեկ մրցաշրջանում 11-մետրանոցներից աչքի է ընկել Ռուդ վան Նիստելռոյը, որը 2002-03թթ․ խաղարկությունում նմանատիպ 8 գոլ է խփել։

Հավելենք, որ այժմ ՄՅՈւ-ն ունի 64 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։

Share |

Լրահոս

Loading...