Չեմպիոնական թեժ մրցավազք. Ման. Սիթին հաղթեց և ժամանակավորապես բարձրացավ 1-ին տեղ (տեսանյութ)

18:58 14.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին»:

«Քաղաքաբնակների» կազմում դուբլ ձևակերպեց Ռահիմ Ստերլինգը, մեկ անգամ աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսը: Տանտեների կազմում գոլ խփեց Լուկա Միլիվոևիչը: 

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 83 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:

«Լիվերպուլը» քիչ անց կմրցի «Չելսիի» հետ: «Քրիստալ Փելասը» 39 միավորով 13-րդ տեղում է: 

Share |

Լրահոս