Իբրահիմովիչի դուբլը հաղթանակ է պարգևել Լոս Անջելես Գելեքսիին (տեսանյութ)

10:59 14.04.2019

MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Լոս Անջելես Գելեքսին» հյուրընկալել է «Ֆիլաֆելդիա Յունիոնին» և 2-0 հաշվով հաղթանակ տոնել։

«Գելեքսսիին» հաղթանակ է պարգևել Զլատան Իբրահիմովիչը, որը դուբլի հեղինակ է դարձել։ 37-ամյա շվեդ հարձակվողը հաշիվը բացել է 27-րդ րոպեին, իսկ 9 րոպե անց անվրեպ իրացրել է 11-մետրանոց տուգանայինը։

76-րդ րոպեին հյուրերի պաշտպանը Օստոն Տրաստին երկրորդ դեղին քարտն է ստացել և հեռացվել խաղադաշտից։

Այս հաղթանակից հետո «Լոս Անջելես Գելեկսին» ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Ֆիլաֆելդիա Յունիոնը» 10 միավորով 11-րդ տեղում է։

Share |

Լրահոս