Մոնֆիսը չի մասնակցի Մոնտե Կառլոյի մրցաշարին

13:35 14.04.2019

Ֆրանսիացի թենիսիստ Գաել Մոնֆիսը ոտնաթաթի վնասվածքի պատճառով չի մասնակցի Մոնտե Կառլոյի մրցաշարին։

Մոնֆիսի փոխարեն «Մասթերս-1000» շարքի մրցաշարին կմասնակցի բրիտանացի Կայլ Էդմունդը, որն այժմ հանդիպելու է արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ։ Միևնույն ժամանակ, սերբ Դուշան Լայովիչի հետ Էդմունդի փոխարեն խաղալու է Թունիսի ներկայացուցիչ Մալեկ Ժազիրին։

Մոնֆիսն արդեն երրորդ մրցաշրջանն անընդմեջ բաց է թողնում Մոնտե Կառլոյի մրցաշարը։ 2016 թվականին Գաելը հասել էր եզրափակիչ, որտեղ պարտվել էր իսպանացի Ռաֆայել Նադալին։

Հավելենք, որ Մոնտե Կառլոյի մրցաշարը կայանալու է ապրիլի 14-21-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է ճապոնացի Կեի Նիսիկորիին։

Share |

Լրահոս