NBA. Դյուրանտի տպավորիչ դանկը, Կարիի հիասքանչ փոխանցումը և օրվա մյուս թոփ-դրվագները (տեսանյութ)

14:58 14.04.2019

Արդեն տեղեկացրել ենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում մեկնարկել է փլեյ-օֆֆը։ NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա 4 հանդիպումների 10 լավագույն դրվագները։

Լավագույնների թվում են ընդգրկվել «Բրուկլին Նետսի» պաշտպան Կերիս Լևերտի, «Սան Անտոնիո Սփյորսի» խաղարկող Դերիկ Ուայտի և «Գոլդեն Սթեյթ Ուորիորզից» Կևին Դյուրանտի դանկերը, «Դենվեր Նագետսից» Ջամալ Մարեյի հիասքանչ անցումը, «Ուորիորզից» Սթիվեն Կարիի տպավորիչ փոխանցումը և 3-միավորանոցը, ինչպես նաև «Օրլանդո Մեջիկից» Աարոն Գորդոնի Դի Ջեյ Օգաստինի մասնակցությամբ դրվագները։

Share |

Լրահոս

Loading...