Պելեգրինի․ VAR-ի հետ մենք կհաղթեինք Մանչեսթեր Յունայթեդին

11:40 14.04.2019

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին դժգոհ է Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման (1-2) մրցավարությունից։

«Մենք պետք է 3 միավոր վաստակեինք։ Շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, սակայն չկարողացանք հաղթանակ տոնել։ Չեմ ցանկանում դժգոհել մրցավարությունից, քանի որ նրանք բարդ որոշումներ են կայացնում, սակայն Խուան Մատայի դրվագում 11-մետրանոց չկար, իսկ մեր չարձանագրված գոլի դրվագում չկար խաղից դուրս իրավիճակ։ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ գոլն էլ սխալմունք էր, այնտեղ կար խաղից դուրս իրավիճակ։

Կարծում եմ՝ VAR-ի հետ մենք կհաղթեինք։ Թիմս վերահսկում էր գնդակի տեղաշարժը և պահեր էր ստեղծում, սակայն հաղթանակի համար նաև մի փոքր հաջողություն է պետք։

Եվրագավաթների գոտում տեղ զբաղեցնելը բարդ է, սակայն իմ նպատակը մրցաշարային աղյուսակում հնարավորինս բարձր տեղում լինելն է։ «Վեսթ Հեմը» մինչև վերջին օրը պայքարելու է։ Եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես ՄՅՈւ-ի դեմ, լավ կլինի»,- Պելեգրինիի խոսքը մեջբերել է BBC-ն։

Share |

Լրահոս

Loading...