Զիդան․ Խնդիրն այն է, որ Ռոնալդուին հնարավոր չէ փոխարինել

16:20 14.04.2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ հնարավոր չէ փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին, որն ամռանն է տեղափոխվել «Յուվենտուս»։

«Խնդիրն այն է, որ Կրիշտիանուին հնարավոր չէ փոխարինել։ Նա հեռացել է, իսկ մենք, բնականաբար, պետք է նոր ֆուտբոլիստների ձեռք բերենք։ Սակայն ես համոզված եմ՝ նորեկները չեն անի այն, ինչ արել է Կրիշտիանուն։ Այսպիսին է կյանքը․ առաջ նա «Ռեալում» մեծագույն հաջողությունների էր հասնում, և բոլորը հիանում էին, իսկ հիմա նա այստեղ չէ։

Ինչ վերաբերվում է մրցաշրջանի համար մեր նպատակին՝ հոգնել եմ կրկնել, որ այո, մենք ոչինչ չենք նվաճելու, սակայն փորձելու ենք շրջանցել «Աթլետիկոյին»»,- Զիդանի խոսքը մեջբերել է AS-ը։

Share |

Լրահոս