Սևիլիան գոլառատ խաղում հաղթեց Բետիսին (տեսանյութ)

00:39 14.04.2019

Լա Լիգայի 32-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Բետիսին»: Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեցին տանտերերը: Գոլ խփեց Մունիր Էլ Հադադին:

55-րդ րոպեին «Բետիսը» խփեց պատասխան գնդակը: Աչքի ընկավ Ջովանի Լո Չելսոն: 3 րոպե անց տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: Գոլ խփեց Պաբլո Սարաբիան: «Սևիլիան» 3-րդ գոլը խփեց 63-րդ րոպեին:

Իր անվան կողքին գոլ գրանցեց Ֆրանկո Վասկեսը: 82-րդ րոպեին հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունն ի շնորհիվ Կրիստիան Տելյոյի խփած գոլի: 

Այս խաղից հետո «Սևիլիան» 52 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Բետիսը» 43 միավորով 9-րդ տեղում է:

 

Share |

Լրահոս