Մոուրան դարձել է Պրեմիեր լիգայում հեթ-տրիկ ձևակերպած չորրորդ բրազիլացին

12:12 14.04.2019

«Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Հադերսֆիլդի» հետ խաղում։

Հանդիպումը կայացել է «Տոտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4-0 հաշվով։

Մոուրան դարձել է չորրորդ բրազիլացին, որին հաջողվում է հեթ-տրիկի հեղինակ դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նախկինում նման արդյունքի հասել են Ռոբինյոն («Մանչեսթեր Սիթի»), Աֆոնսո Ալվեսը («Միդլսբրո») և Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»)։

Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Մոուրան մասնակցել է 27 հանդիպման և դարձել է 10 գոլի հեղինակ։ «Տոտենհեմն» այժմ ունի 67 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։

Share |

Լրահոս

Loading...