Բարսելոնա-ՄՅՈւ, Յուվենտուս-Այաքս․ նշանակվել են խաղերի մրցավարները

13:19 14.04.2019

ՈւԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» և «Յուվենտուս»-«Այաքս» պատասխան հանդիպումների մրցավարներին։

«Բարսելոնա»-ՄՅՈւ հանդիպումը սպասարկելու է գերմանական մրցավարական անձնակազմը՝ Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ։ Նրան օգնելու են Մարկ Բորշը, Շտեֆան Լուպը։ Վիդեոօգնականները Բաստիան Դանկերտը և Մարկո Ֆրիտցն են, իսկ չորրորդ մրցավարի պարտականությունները կատարելու է չեխ Պավել Կրալովեցը։

«Յուվենտուս»-«Այաքս» հանդիպումը սպասարկելու են ֆրանսիացի մրցավարները։ Գլխավոր մրցավարը Կլեման Տյուրպենն է, նրան օգնելու են Նիկոլյա Դանոն և Սիրիլ Գրինգորը։ Վիդեոօգնականները Նիկոլյա Ռենվիյնը և Ֆրանսուա Լետեսյեն են։ Չորրորդ մրցավարը Բենուա Բաստիենն է։

Հանդիպումները կայանալու են ապրիլի 16-ին։ Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Այաքսն» ու «Յուվենտուսը» ոչ-ոքի են խաղացել՝ 1-1։

Share |

Լրահոս