Rai Sport. Հայտնի է, թե որքան գումարի դիմաց Ռեալը կբաժանվի Վարանից

21:57 14.04.2019

Մադրիդի «Ռեալը» հայտնել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաժանվել թիմի պաշտպան Ռաֆայել Վարանից:

Ըստ Calcio Mercato-ի՝ ֆրանսիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:

«Ծեր սինյորան» փնտրում է Ջորջո Կիելինիի և Լեոնարդո Բոնուչիի փոխարինողին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ 37-ամյա Անդրեա Բարձալին մրցաշրջանի ավարտից հետո կախելու է խաղակոշիկները մեխից: 

Աղբյուրը՝ հղում անելով Rai Sport-ին, հաղորդել է, որ մադրիդյան ակումբը կբաժանվի Վարանից միայն 500 մլն եվրոյի դիմաց: Լրատվամիջոցն այդ արժեքը որակել է «աբսուրդային՝ յուրաքանչյուր ակումբի համար»: 

Հիշեցնենք, որ 25-ամյա Վարանի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: 

Share |

Լրահոս

Loading...