Վազգեն Թևանյան. Կփորձեմ հաջորդ անգամ ավելի լավ հանդես գալ

17:59 15.04.2019

Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելու հնարավորություն ուներ 65 կգ քաշային ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը, սակայն ձեռքի վնասվածքի պատճառով նա չկարողացավ դուրս գալ պայքարի: Վազգենը չներկայացավ սփոփիչ գոտեմարտին, որում նրա մրցակիցը Բելառուսից Հուսեյին Շահբանովն էր: 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդ ըմբիշն ասաց, որ գոհ չէ իր ելույթներից.

«Եվրոպայի առաջնությունում ունեցել եմ երկու գոտեմարտ, ոչ մեկից տպավորված չեմ: Երկրորդ գոտեմարտում պարտվեցի, իսկ առաջինը շատ կարճ տվեց: Ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ էր, նորմալ էր նաև մրցավարական աշխատանքը: Ինքս չպետք է թույլ տայի, որ երկրորդ գոտեմարտն այդպես ավարտվեր, սակայն եղավ պարտություն, իսկ հետո վնասվածք: Կփորձեմ հաջորդ անգամ ավելի լավ հանդես գալ:

Ինչ վերաբերվում է առաջնությունից դասեր քաղելուն՝ պետք է ավելի շատ հնարքներ կատարել, ինչ այս անգամ այնքան էլ չստացվեց: Պետք է աշխատեմ այդ ուղղությամբ»,- ասաց Թևանյանը:

Խոսելով հավաքականում իր քաշային կարգում մրցակվության մասին՝ 19-ամյա ըմբիշն ասաց, որ այն չի վախեցնում իրեն.

«Լավ է, որ կա մրցակցություն, քանի այն ստիպում է լավ պատրաստվել, մարզվել: Ինքս փորձում եմ հնարավորինս լավ պատրաստվել մրցաշարերին և լավ հանդես գալ: Նախ պետք է լավ պատրաստվենք հավաքներին, իսկ հետո որտեղ էլ մրցաշարերի մասնակցենք, կփորձենք լավ հանդես գալ և մեդալներ նվաճել: Հետագայում, ինչպես ցանկացած մարզիկ, այնպես էլ ես, ցանկանում եմ Օլիմպիական չեմպիոն դառնալ»,- ասաց Թևանյանը:

Լուսանկարը՝ Armenpress.am-ի

Share |

Լրահոս

Loading...