Էդգար Ենոքյան. Մեր ըմբիշների հաղթելու ցանկությունը շատ մեծ է

18:22 15.04.2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով Եվրոպայի առաջնությունում մեր ըմբիշների ելույթները, ընդգծեց, որ նրանց մոտ հաղթելու մեծ ցանկություն է նկատում:

«Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչից հետո բոլորը խոսում էին Արսեն Հարությունյանի կամային որակների, հաղթելու մեծ ցանկության մասին: Ամբողջ մարզադահլիճն աջակցում էր նրան: Վազգեն Թևանյանից ևս մեդալի ակնկալիք կար, սակայն վնասվածքը խանգարեց: Ընդհանուր առմամբ, այս ըմբիշների հաղթելու ցանկությունը շատ մեծ է: Հույս ունենք, որ հաջորդ անգամ ևս նրանք կուրախացնեն իրենց հաղթանակներով»,- ասաց Ենոքյանը:

Հիշեցնենք, որ Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 6 տարվա դադարից հետո ոսկե մեդալ նվաճեց՝ 61 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արսեն Հարությունյանը: 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ևս կարող էր մեդալակիր դառնալ, սակայն ձեռքի վնասվածքի պատճառով չմասնակցեց սփոփիչ գոտեմարտին:

Share |

Լրահոս

Loading...