Չակիրը կսպասարկի ՉԼ-ի քառորդ եզրափակչի Մանչեսթեր Սիթի-Տոտենհեմ հանդիպումը

14:28 15.04.2019

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն մրցավարների անունները, որոնք կաշխատեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Պորտու»-«Լիվերպուլ» և «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» խաղերում:

Հանդիպումները կկայանան ապրիլի 17-ին:

«Պորտու»-«Լիվերպուլ» հանդիպումը կսպասարկի հոլանդացի Դանի Մաքելիի գլխավորած մրցավարական բրիգադը: Նրան եզրերում կօգնեն Մարիո Դիքսն ու Խեսել Ստեեգստրան: Լրացուցիչ մրցավարն է հույն Տասոս Սիդիրոպուլոսը, իսկ VAR համակարգի վրա կաշխատեն Պոլ վան Բեկելն ու Կամֆուս Յոհեմը:

Իսկ «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպումը կսպասարկի թուրքական մրցավարական բրիգադը` Ջունեյթ Չակիրի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Բահաթին Դուրանն ու Թարիկ Էնգյունը:

Լրացուցիչ մրցավարը կլինի պորտուգալացի Արթուր Դիաշը, իսկ մրցավարի վիդեոօգնականները կլինեն Մաիմիլիանո Իրատին և Մարկո Գվիդան Իտալիայից:

Share |

Լրահոս

Loading...