Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարների շարքում է

14:22 15.04.2019

Թուրքիայում շարունակվող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել է 4-րդ տուրը. գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Էլինա Դանիելյանը կարևոր հաղթանակ է տարել Շվեդիան ներկայացնող գրոսմայստեր Պիա Կրամլինգի նկատմամբ:

Ռուսաստանի չեմպիոն Նատալյա Պոգոնինայի հետ պարտիայում հաղթանակին մոտ էր նաև Լիլիթ Մկրտչյանը, սակայն ունենալով որոշակի առավելություն, Մկրտչյանը որոշել է ռիսկի չդիմել և բավարարվել ոչ-ոքի արդյունքով:

Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանն իրենց պարտիաները ևս ավարտել են հաշտությամբ, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է:

4-րդ տուրից հետո 6 շախմատիստուհի, որոնց թվում է Էլինա Դանիելյանը, 3.5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը առաջատարներին զիջում են կեսական միավոր:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 5-րդ տուրը:

Share |

Լրահոս

Loading...