Յուվենտուսը կորստով կմոտենա Այաքսի դեմ խաղին

21:05 15.04.2019

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կիելինին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ Ամստերդամի «Այաքսի» դեմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:

Ֆուտբոլիստը բաց է թողել «ծեր սինյորայի» այսօրվա մարզումը վնասվածքի պատճառով: 

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1:

«Յուվենտուս»-«Այաքս» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 16-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: 

Share |

Լրահոս