Կիևոն 11 անընդմեջ մրցաշրջանից հետո դուրս մնաց Ա Սերիայից

12:39 15.04.2019

«Կիևոն» Ա Սերիայի 32-րդ տուրում «Նապոլիից» կրած պարտությունից հետո (1-3) կորցրեց Իտալիայի առաջնության գլխավոր լիգայում տեղը պահելու անգամ տեսական շանսերից:

32 տուրից հետո վերոնական թիմն ունի ընդամենը 11 միավոր և զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

«Կիևոն» Ա Սերիայում 11 անընդմեջ մրցաշրջան է անցկացրել: Նախորդ տարի վերոնացիները 13-րդ տեղն էին զբաղեցրել:

Վտանգավոր գոտում են նաև «Ֆրոզինոնեն» (23 միավոր) և «Էմպոլին» (28): «Բոլոնիան» 31 միավորով 17-րդ տեղում է:

«Կիևոն» հիմնադրվել է 1929 թվականին: Առաջին անգամ Ա Սերիայում թիմը հայտնվել է 2001 թվականին և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս