Հռոմի պապի սիրելի ակումբը խաղից առաջ հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

13:17 15.04.2019

Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում «Սան Լորենսոն» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ուրականի» հետ:

Խաղից առաջ Հռոմի պապի սիրելի ակումբը՝ «Սան Լորենսոն», հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, գրում է newinfo.am-ը:

Հավելենք, որ «Ուրականի» կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը: Նա փոխարինվել է հանդիպման 80-րդ րոպեին:

Share |

Լրահոս

Loading...