Իլշատ Ֆայզուլին. Մրցավարներն ավելի ուշադիր պետք է լինեն

18:53 15.04.2019

«Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինն «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած խաղից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

«Բանանցը», հիշեցնենք, 1:0 հաշվով հաղթելուց հետո հանդիպման 90-րդ րոպեին գոլ է ընդունել սեփական դարպասն ու ոչ-քի ավարտել խաղը: Այս հանդիպումից հետո «Բանանցը» շարունակում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնել.

«Կարող եմ շնորհակալություն հայտնել տղաներին կատարած աշխատանքի համար, ինչպես միշտ տղաները ներդրեցին իրենց ողջ ուժերը, վերահսկում էին խաղի ընթացքն ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում,  ստեղծեցին պահեր: Իհարկե, եղան պահեր, երբ մրցավարներն ավելի ուշադիր պետք է լինեին: Ամեն դեպքում, այն, ինչ կարողացանք վերահսկեցինք, մնացածը մեր պրոֆիլի մեջ չէր, կան մարդիկ, ովքեր զբաղվում են այդ հարցերով»:

- Իսկապես շատ պահեր ունեցաք, որոնք չիրացրիք նախքան «Արարատ-Արմենիայի» խփած գնդակը: Ափսոսանք կա՞ գրանցված հաշվից:

- Ոչ, հիասթափություն կամ ափսոսանք չկա: Տղաներն աշխատեցին: Այս խաղին չստացվեց գոլեր խփել, մյուս խաղերում կխփեն: Սա ֆուտբոլ է: Երկու-երեք օր անց նորից խաղ ունենք, պատրաստվելու ենք հաջորդ խաղին: Հիասթափության կարիք չկա:

- Ո՞ւմ խաղը կառանձնացնեք Ձեր թիմի կազմում:

- Որպես թիմային խաղ՝ որևէ մեկին չեմ առանձնացնի: Կա թիմ: Առանձնացնել կարող են երկրպագուները, լրագրողները:

- Ամեն դեպքում, Արամ Հայրապետյանի խաղն ինչպե՞ս կգնահատեք:

- Ինչպես միշտ: Արամն իր տոնուսի մեջ էր, ինչպես՝ բոլորը:

Share |

Լրահոս

Loading...