Նոյերը վնասվածքի պատճառով մոտ 2 շաբաթ բաց կթողնի

11:27 15.04.2019

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մոտ երկու շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Գերմանիայի առաջնության` «Ֆորտունայի» հետ խաղում, հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Խաղի ընթացքում կրկնվել է Նոյերի ոտքի վնասվածքը, ու նա ստիպված է եղել փոխարինվել:

Այսպիսով, դարպասապահն,ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի մնացած 5 խաղերից ամենաքիչը 2-ը բաց կթողնի` «Վերդերի» և «Նյուրնբերգի» հետ:

Վնասվածք է ստացել նաև պաշտպան Մատս Հումելսը, որը ժամանակավորապես ազատվել է մարզումներից, որպեսզի բժիշկները գնահատեն նրա վնասվածքի լրջությունը:

Հաջորդ տուրում «Բավարիան» ապրիլի 20-ին կպաղա «Վերդերի» դեմ: «Բավարիան», վաստակելով 67 միավոր, վերադարձել է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Share |

Լրահոս