Ինքնագոլ, կարմիր քարտ ու ջախջախիչ պարտություն. ՊՍԺ-ն հետաձգեց չեմպիոնությունը (տեսանյութ)

10:34 15.04.2019

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում «Լիլը» 5:1 հաշվով ջախջախել է ՊՍԺ-ին: Հանդիպումը կայացել է Լիլի «Պյեր-Մորուան»:

Խաղի հաշիվը բացվել է արդեն 7-րդ րոպեին: Տոմա Մենյեն գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Մի քանի րոպե անց Մբապեի փոխանցումից հետո Խուան Բերնատը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը: 36-րդ րոպեին Բերնատն ուղիղ կարմիր քարտ է  ստացել` ՊՍԺ-ին թողնելով 10 հոգով:

Երկրորդ կեսում «Լիլի» ֆուտբոլիստները  ևս 4 գոլ են խփել ու անակնկալ հաղթանակ տարել: Նշենք` ՊՍԺ-ի դարպասում եղել է Ալֆոնս Արեոլան:

Չնայած այս պարտությանը` ՊՍԺ-ն շարունակում է գլխավորել ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը` երկրորդ տեղում գտնվող «Լիլին» շրջանցելով 17 միավորով: Չեմպիոնական տիտղոսն ապահովելու համար ՊՍԺ-ին բավական է 2 միավոր վաստակել մնացած խաղերում:

Share |

Լրահոս

Loading...