ՄՅՈւ-ն Պոգբային չի վաճառի Ռեալին 150 մլն եվրոյից ցածր գումարի դիմաց

10:16 15.04.2019

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով, գրում է Marca-ն:

Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստին ձեռք բերելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ անգլիական ակումբը մտադիր չէ նրան վաճառել 150 մլն եվրոյից ցածր գումարի դիմաց: Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հույս ունի առաջիկա տարիներին Պոգբային տեսնել որպես թիմի առաջատար:

Այս գումարը ձեռնտու չէ «Ռեալին», որը ստիպված է այլընտրանքային տարբերակներ դիտարկել: «Արքայական ակումբի» տրանսֆերային բյուջեն 400 մլն եվրո է կազմում, բայց այն մտադիր են ծախսել մի քանի ֆուտբոլիստների վրա:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Պոգբան Անգլիայի առաջնության 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս