Մանչեսթեր Յունայթեդը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Պոգբայի հետ

12:10 15.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի ցանկանում բաժանվել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Marca-ի տեղեկություններով, անգլիական ակումբում ցանկանում են երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ, որպեսզի խուսափեն մոտ ժամանակներս նրան կորցնելուց: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը նախատեսում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի վերակառուցում իրականացնել: «Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին ֆուտբոլիստին պատրաստ կլինի վաճառել 150 մլն եվրոյից ոչ պակաս գումարի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Պոգբան անգլիական Պրեմիեր-լիգայի 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս