Ռոնալդինյո. ՄՅՈւ-ն ի զորու է իրեն հարմար հաշվով հաղթել Բարսելոնային

20:35 15.04.2019

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մասին: 

Մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղում հաղթել են «կապտանռնագույնները»՝ 1:0: 

«Կարծում եմ, որ «Բարսելոնան» պետք է բոլոր հարցերի պատասխանը տար արդեն Մանչեսթերում, սակայն հաշիվը միայն 1:0 է, այդ պատճառով ՄՅՈւ-ն դեռ հնարավորություն ունի:

«Կարմիր սատանաները» ի զորու են հաղթել Բարսելոնայում իրենց համար հարմար հաշվով: Ամեն ինչ կախված կլինի հաշիվը բացող թիմից»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Goal.com-ը: 

Նշենք, որ «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կայանալիք հանդիպումը վաղն է՝ ապրիլի 16-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...