Սամբոյի պատանեկան ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչները ևս 3 մեդալ են նվաճել

11:03 15.04.2019

Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում ավարտվել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որի վերջին` երրորդ օրը հայ սամբիստները նվաճել են ևս երեք մեդալ:

Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Պատանիների պայքարում 56 կգ քաշային Երվանդ Ներսիսյանն ու 74 կգ Բորիս Շատվերյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ երիտասարդների պայքարում 57 կգ քաշային Դավիթ Իսրայելյանն արծաթե մեդալ է նվաճել` կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

Այսպիսով մերոնք նվաճել են 2 ոսկե, 5 արծաթե, 9 բրոնզե մեդալներ:Մեր պատանեկան հավաքականը երկրորդն է թիմային հաշվարկով:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս