Սուլշերը ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներին չի հիշեցնի ՉԼ-ի 1999 թվականի եզրափակիչը

11:51 15.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը պատմել է, որ «Բարսելոնայի» հետ քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ իր ֆուտբոլիստներին չի հիշեցնի մրցաշարի` 1999 թվականի եզրափակչի մասին:

Ապրիլի 17-ին մանկունիացիները «Կամպ Նոու» մարզադաշտում կմրցեն «Բարսելոնայի» հետ` առաջին խաղում 0:1 հաշվով պարտվելուց հետո:

Հիշեցնենք` 1999 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» հենց այս ստադիոնում հաղթեց «Բավարիային», իսկ գոլերից մեկը հեղինակեց հենց Սուլշերը:

«Ոչ, ես նրանց այդ հաղթանակի մասին չեմ հիշեցիի, քանի որ այն տարել էինք «Բավարիայի» նկատմամբ: Դա եզրափակիչ էր, իսկ հիմա ամեն ինչ այլ է: Մենք կօգտագործենք ՊՍԺ-ի հետ խաղն, ինչպես նաև «Յուվենտուսի» հետ արտագնա հանդիպումը: Այս տարի մենք շատ լավ թիմերի ենք հաղթել ու դիմակայել են բավականին լավ ֆուտբոլիստների»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Share |

Լրահոս