Տեր Շտեգեն. Մենք ՊՍԺ չենք

19:27 15.04.2019

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Չեմպիոնների լիգայի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդի» (առաջին խաղում՝ 1:0) դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին: 

«Մենք հանդիպելու ենք մրցակցի, որը հաղթել է ուզում: Մենք նույնպես: Այո, նրանք մի քանի արտագնա հաղթանականեր են տարել, իսկ մենք այդքան մեծ առավելություն չունենք: Ցանկանում ենք ոչ միայն պաշտպանել այդ վիճակագրությունը, այլ նաև կրկնապատկել: Դրա համար պետք է լավ հանդիպում անցկացնել: 

Մեզ բավականին բարդ հանդիպում է սպասվում: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ արագավազ ֆուտբոլիստներ ունի: Ցանկանում ենք իշխել, սակայն հարկ եղած դեպքում պետք է նաև պաշտպանվենք: Մենք ՊՍԺ չենք: Իրավիճակը բարդ է, առավելությունը՝ չնչին: Մեզ չպետք է հիշեցնեն, թե ինչ եղավ «Ռոմայի» դեմ խաղում: 

Մենք պետք է հիմնվենք նախորդ խաղերի փորձի վրա՝ միաժամանակ առաջ նայելով: Հուսով եմ՝ կկարողանանք հաղթել ՄՅՈւ-ին»,- Տեր Շտեգենի խոսքն է մեջբերում Marca-ն: 

Share |

Լրահոս