Վարդան Մինասյան. Արամ Հայրապետյանը հիմա առաջինն է հայ դարպասապահների շարքում

19:01 15.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ տուրում «Արարատ-Արմենիան» խաղավարտին կամային ոչ-ոքի կորզեց «Բանանցից»: Հանդիպումից հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծիք հայտնեց նաև մրցակցի դարպասապահ Արամ Հայրապետյանի մասին, որը բավականին տպավորիչ խաղ անցկացրեց ու բազմիցս փրկեց իր թիմին վերահաս գոլերից.

– Պարոն Մինասյան, եթե փորձեք գնահատել Արամ Հայրապետյանի խաղը, ի՞նչ կասեք: Եթե նա չլիներ, գուցե նաև խոշոր հաշվով հաղթեիք:

– Չէ, ինքը թող միշտ լինի (Ժպտում է՝ հեղ.): Իրոք, նա հիմա մեր հավաքականի համար դարձել է առաջին դարպասապահ: Աստված տա, նա վնասվածքներ չունենա: Ինքը հիմա հայ դարպասապահների շարքում առաջինն է, հավաքականին շատ պետք է:

Հիշեցնենք՝ այս ոչ-ոքիից հետո «Արարատ-Արմենիան» կմնա առաջին տեղում 43 միավորով: «Բանանցը» 42 միավորով երկրորդն է:

Share |

Լրահոս

Loading...