Չեմպիոնական պայքարը շարունակվելու է. Արարատ-Արմենիան ու Բանանցը հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

16:54 15.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբում կայացավ 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը:

Առաջատար «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մրցեց «Բանանցի» հետ: Վարդան Մինասյանի թիմն այս խաղից առաջ 42 միավորով զբաղեցնում էին առաջին հորիզոնականը, «Բանանցը» 41 միավորով երկրորդն էր:

Հանդիպումը շատ հետաքրքիր պայքարում անցավ: Երկու թիմերին էլ փորձում էին ակտիվ լինել հարձակման գծում՝ չմոռանալով ամուր պաշտպանվելու մասին:

Հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջում: Անկյունայինից Իլյա Դամաշկանի կատարած փոխանցումը գոլով եզրափակեց Ալբերտ Գաջիբեկովը:

 

 

Երկրորդ խաղակեսում, ինչպես սպասվում էր, «Արարատ-Արմենիան» տիրեց նախաձեռնությանը ու սկսեց ավելի շատ գրոհել: «Բանանցը» հուսալի պաշտպանվում էր ու վտանգավոր հակագրոհներ իրականացնում:

Երկարատև գրոհները տվեցին իրենց արդյունքը: Մրցավարի ավելացրած առաջին րոպեին Պաշովը կարողացավ խփել պատասխան գնդակը ու փրկել «Արարատ-Արմենիային» պարտությունից:

 

 

Այս ոչ-ոքիից հետո «Արարատ-Արմենիան» կմնա առաջին տեղում 43 միավորով: «Բանանցը» 42 միավորով երկրորդն է:

Share |

Լրահոս

Loading...