Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը 27-րդ տուրից հետո

18:13 15.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբում կայացավ 27-րդ տուրը:

Կրկին հետաքրքիր ու դիտարժան հանդիպումներ, որոնցից հետո իրավիճակը մրցաշարային աղյուսակում կրկին լարված մնաց:

Ապրիլի 14-ին «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Լոռիին» ու պարտվեց նվազագույն հաշվով: Միակ գոլը խփեց Սանդին:

«Ալաշկերտ»-«Լոռի»՝ 0-1

Գոլը՝ Սանդի (45+1)


«Գանձասար-Կապանը» երկարատաև ընդմիջումից հետո վերջապես հաղթանակ տոնեց: Գեղամ Հարությունյանի միակ գոլը կապանյան ակումբին հաղթանակ պարգևեց «Արարատի» հետ խաղում:

«Գանձասար-Կապան»-«Արարատ»՝ 1:0

Գոլը՝ Գեղամ Հարությունյան (38)


Այսօր կայացան երկու հանդիպումներ: «Շիրակը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Արցախի» հետ:

«Շիրակ»-«Արցախ»՝ 0:0


Տուրի կենտրոնական խաղում էլ «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Բանանցի» հետ:

«Արարատ-Արմենիա»-«Բանանց»՝ 1:1

Գոլերը՝ Պաշով (90+1) - Գաջիբեկով (43)

Այս տուրից հետո «Արարատ-Արմենիան» կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը 43 միավորով: «Բանանցը» 42 միավորով երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը եզրափակում է «Փյունիկը»՝ 40 միավորով:

Share |

Լրահոս

Loading...