Դե Բրույնե. Ժամանակին կարծում էի, թե Ստերլինգը հիմարի մեկն է

19:49 15.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է իր թիմակից, կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի մասին: 

«Մինչ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելս պատկերացում չունեի Ռահիմ Ստերլինգի մասին: Նրան երբեք չէի հանդիպել, սակայն կարդացել էի, որ նա դժվար բնավորություն ունի: 

Եթե անկեղծ լինենք, կարծում էի, որ նա վատ տղա է: Սակայն լուսատախտակները մշտապես հաստատում էին, որ Ստերլինգը բարձր կարծիք ունի իր մասին: Ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ նա հիմարի մեկն է: 

Ժամանակ անցավ և ես Ռահիմին ավելի լավ ճանաչեցի: Իմ և նրա որդիները տարեկիցներ են և միշտ միասին են խաղում: Նա առավելագույնս տարբերվում է իմ պատկերացրած Ստերլինգից: Ռահիմը ֆուտբոլում պատահած ամենահամեստ տղաներից մեկն է»,- բելգիացու խոսքն է մեջբերում ThePlayersTribune.com-ը: 

Share |

Լրահոս

Loading...