Արսենալի կիսապաշտպանն ամռանը կհեռանա թիմից. Էմերին վերջնական որոշում է կայացրել

17:13 15.04.2019

Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատվել թիմի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի ծառայություններից:

Այս մասին այսօր հայտնել է Express-ը:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կողմ է, որ ֆուտբոլիստը հեռանա. շվեյցարացի խաղացողն այլևս չի մտնում Էմերիի ծրագրերի մեջ: 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:

Նախկինում խոսվում էր, որ Ջակայի տրանսֆերը ցանկանում է գնել Միլանի «Ինտերը»:

Share |

Լրահոս