Բարտոմեուն՝ Գրիզմանի տրանսֆերի մասին. Վերջին խոսքը միշտ էլ ֆուտբոլիստինն է

23:41 15.04.2019

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու մասին լուրերը:

Վերջերս կրկին ակտիվացել են այն խոսակցություններն, ըստ որոնց ֆրանսիացին կարող է համալրել «կապտանռնագույնների» շարքերը: Նախորդ ամռանը Գրիզմանը մերժել էր կատալոնական ակումբի առաջարկը.

«Գրիզմանը գործող պայմանագիր ունի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Նա հիանալի խաղացող է ու կցանկանայի նրան հետագայում ևս տեսնել Պրիմերայում: Մեծագույն ֆուտբոլիստները խաղում են Լա Լիգայում: Տեղափոխության հարցում վերջին խոսքը միշտ լինում է ֆուտբոլիստինը: Գրիզմանի պես աշխարհահռչակ ֆուտբոլիստներին բարդ է համոզելը, որպեսզի փոխեն ակումբային գրանցումը: Դեռևս չենք քննարկում նրա տրանսֆերը»,- «Բարսելոնայի» նախագահի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Share |

Լրահոս