Գվարդիոլա. Զգում եմ, որ դուրս ենք գալու ՉԼ-ի կիսաեզրափակիչ

20:42 15.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին: Մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղում հաղթել էր «Տոտենհեմը»՝ 1:0: 

«Վստահ եմ, որ մենք ելույթ ենք ունենալու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Այս տարի մենք դուրս կգանք կիսաեզրափակիչ: Զգացել եմ դա դեռ առաջին խաղից հետո, ինչպես նաև հանդիպման տեսակրկնությունը դիտելուց հետո: Հնարավոր է՝ սխալվում եմ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: 

Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին, Մանչեսթերում: Նախորդ մրցաշրջանում «քաղաքաբնակները» դուրս էին մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչից: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: 

Share |

Լրահոս